Մոլդովայում հաղթանակ է տոնում սոցիալիստ նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի ԿԸՀ–ն ամբողջությամբ ավարտել է այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և, համաձայն դրանց, 52,18% ձայների մեծամասնությամբ նախագահ է դարձել Սոցիալիստների նախագահ Իգոր Դոդոնը: Վերջինիս մրցակից և աջ ուժերի միասնական թեկնածու Մայա Սանդուն, որ հավաքել է ընտրողների 47,2% կազմող ձայները, երեկ՝ մինչև օրվա երկրորդ կեսը, չէր արձագանքել ընտրությունների արդյունքներին, հավանաբար, սպասելով բոլոր ընտրատեղամասերից ստացվող պաշտոնական բյուլետեններին:
«ՌԻԱ նովոստին» հայտնում է, թե սոցիալիստներն արդեն տոնում են իրենց հաղթանակը և հիշեցնում, որ նախընտրական քարոզչության ընթացքում Դոդոնը խոստացել է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը և մոլդովական ապրանքները վերադարձնել ռուսական շուկա: Ավելին՝ նա խոստացել է իր առաջին պետական այցը հենց ՌԴ կատարել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



