Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պաշտպանությամբ: Նա այն կարծիքին Է, որ այդ գործարքը կարելի Է քննադատել ոչ թե «պատասխանատու», այլ միայն «անպատասխանատու» դիրքերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի պատասխան այն բանի հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքի, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կարող Է հրաժարվել այդ գործարքից, Օբաման ասել Է. «Եթե ապամոնտաժվի իրապես աշխատող գործարքը, ապա դա դժվար կլինի բացատրել»:
ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել Է, որ գործարքը միջազգային բնույթ Է կրում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի գործընկերները նշում են, որ «Իրանն անում Է այն, ինչ պարտավորվել Է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



