Օբաման հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի պաշտպանությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պաշտպանությամբ: Նա այն կարծիքին Է, որ այդ գործարքը կարելի Է քննադատել ոչ թե «պատասխանատու», այլ միայն «անպատասխանատու» դիրքերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի պատասխան այն բանի հնարավորությունը մեկնաբանելու խնդրանքի, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը կարող Է հրաժարվել այդ գործարքից, Օբաման ասել Է. «Եթե ապամոնտաժվի իրապես աշխատող գործարքը, ապա դա դժվար կլինի բացատրել»:
ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել Է, որ գործարքը միջազգային բնույթ Է կրում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում ԱՄՆ-ի գործընկերները նշում են, որ «Իրանն անում Է այն, ինչ պարտավորվել Է»:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



