Վենետիկի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
МЕЖДУНАРОДНОЕՎենետիկի հարյուրավոր բնակիչներ են բողոքի ակցիայի դուրս եկել՝ պահանջելով սահմանափակել քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը, հայտնում է BBC–ն։
Ցուցարարները Ռիալթո հանրահայտ կամրջի վրա փակցրել են պաստառ, որի վրա գրված է «Venexodus» ՝ «Ելք Վենետիկից»։ Շատերը փողոց են դուրս եկել դատարկ ճամպրուկներով, որոնք խորհրդանշում են քաղաքից հեռանալը։ Ակցիայի պատճառներից մեկն այն է, որ զբոսաշրջիկների մեծ քանակության հետեւանքով աճում են վարձակալության վճարները ու տեղի բնակիչները բնակարանների խնդիր են ունենում։
Հանրահավաքը կազմակերպած venessia.com ասոցացիայի տվյալներով Վենետիկը տարեկան մոտ հազար բնակիչ է կորցնում։ Քաղաքի բնակչությունը կրճատվել է՝ հասնելով գրեթե 55 հազարի, մինչդեռ 1951-ին այն կազմում էր 175 հազար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



