Վենետիկի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենետիկի հարյուրավոր բնակիչներ են բողոքի ակցիայի դուրս եկել՝ պահանջելով սահմանափակել քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը, հայտնում է BBC–ն։
Ցուցարարները Ռիալթո հանրահայտ կամրջի վրա փակցրել են պաստառ, որի վրա գրված է «Venexodus» ՝ «Ելք Վենետիկից»։ Շատերը փողոց են դուրս եկել դատարկ ճամպրուկներով, որոնք խորհրդանշում են քաղաքից հեռանալը։ Ակցիայի պատճառներից մեկն այն է, որ զբոսաշրջիկների մեծ քանակության հետեւանքով աճում են վարձակալության վճարները ու տեղի բնակիչները բնակարանների խնդիր են ունենում։
Հանրահավաքը կազմակերպած venessia.com ասոցացիայի տվյալներով Վենետիկը տարեկան մոտ հազար բնակիչ է կորցնում։ Քաղաքի բնակչությունը կրճատվել է՝ հասնելով գրեթե 55 հազարի, մինչդեռ 1951-ին այն կազմում էր 175 հազար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



