Ադրբեջան ուղղվող տրանսվերտները վերջին երկու տարում նվազել են ավելի քան 49 տոկոսով
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջան ուղղվող տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 49 տոկոսով նվազել են: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտասահմանից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34,7, իսկ 2014 թվականի վերջին եռամսյակի համեմատ 49,4 տոկոսով նվազել են:
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջան կատարված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 586 մլն ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածում` 897 մլն դոլար, իսկ 2014-ին` 1, 159 մլրդ դոլար:
Տրանսֆերտների կրճատումը բացատրվում է Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի արտաքին գործնկերների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների թուլացմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



