Ադրբեջան ուղղվող տրանսվերտները վերջին երկու տարում նվազել են ավելի քան 49 տոկոսով
INTERNATIONAL NEWSԱդրբեջան ուղղվող տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 49 տոկոսով նվազել են: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտասահմանից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34,7, իսկ 2014 թվականի վերջին եռամսյակի համեմատ 49,4 տոկոսով նվազել են:
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջան կատարված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 586 մլն ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածում` 897 մլն դոլար, իսկ 2014-ին` 1, 159 մլրդ դոլար:
Տրանսֆերտների կրճատումը բացատրվում է Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի արտաքին գործնկերների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների թուլացմամբ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



