Իրանը ներմուծվող բենզինից կհրաժարվի 2017 թվականին
МЕЖДУНАРОДНОЕԻրանը բենզինի ներմուծումից կհրաժարվի 2017 թվականին: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել Է Իրանի նավթի վերամշակման եւ վաճառահանման ազգային ընկերության (NIORDC) գլխավոր տնօրեն Աբաս Քազեմին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shana լրատվական գործակալությանը:
«Նավթավերամշակման ծրագրերի իրագործման առնչությամբ այս տարին կդառնա վերջինը, երբ Իրանի նավահանգիստներում ներմուծվող բենզինի բեռնաթափում կկատարվի»,- ասել Է Քազեմին:
Մինչեւ տարեվերջ երկիր կներմուծվի օրական 10 – 12 միլիոն լիտր բենզին, առանձին ժամանակահատվածներում ներկրման ծավալները կնվազեցվեն մինչեւ 4,5 – 5 մլն լիտր, հավելել Է նա: Հաջորդ տարվա բյուջեում վառելիքի ներմուծման միջոցներ չեն ամրագրվել, ընդգծել Է NIORDC-ի ղեկավարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



