Իրանը ներմուծվող բենզինից կհրաժարվի 2017 թվականին
INTERNATIONAL NEWSԻրանը բենզինի ներմուծումից կհրաժարվի 2017 թվականին: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել Է Իրանի նավթի վերամշակման եւ վաճառահանման ազգային ընկերության (NIORDC) գլխավոր տնօրեն Աբաս Քազեմին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shana լրատվական գործակալությանը:
«Նավթավերամշակման ծրագրերի իրագործման առնչությամբ այս տարին կդառնա վերջինը, երբ Իրանի նավահանգիստներում ներմուծվող բենզինի բեռնաթափում կկատարվի»,- ասել Է Քազեմին:
Մինչեւ տարեվերջ երկիր կներմուծվի օրական 10 – 12 միլիոն լիտր բենզին, առանձին ժամանակահատվածներում ներկրման ծավալները կնվազեցվեն մինչեւ 4,5 – 5 մլն լիտր, հավելել Է նա: Հաջորդ տարվա բյուջեում վառելիքի ներմուծման միջոցներ չեն ամրագրվել, ընդգծել Է NIORDC-ի ղեկավարը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



