Աշտարակի բնակարաններից մեկի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակարաններից մեկում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հյուրասենյակի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայք՝էջից։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1961 թ. ծնված Ն. Մ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները Ն.Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



