Աշտարակի բնակարաններից մեկի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակարաններից մեկում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հյուրասենյակի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայք՝էջից։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1961 թ. ծնված Ն. Մ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները Ն.Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



