Թրամփը հորդորել Է ԱՄՆ-ում վերջ դնել իր ընտրվելու դեմ ուղղված ցույցերին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հորդորել Է վերջ դնել այն ամերիկացիների ցույցերին ու հանրահավաքներին, որոնք անօրինական են համարում իր հաղթանակն ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դա կասեմ հենց տեսախցիկի առջեւ՝ վերջ տվեք դրան»,-նշել Է Թրամփը երկրում շարունակվող հանրահավաքները մեկնաբանելու լրագրողի խնդրանքին ի պատասխան: Նա նաեւ խոստովանել Է, որ ինքը «ցավի զգացում Է ապրում», երբ լսում Է այդօրինակ ցույցերի մասին:
«Մի վախեցեք: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկիրը»,-ասել Է Թրամփը՝ դիմելով ցուցարարներին, որոնք, նրա կարծիքով, վախենում են փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



