Թրամփը հորդորել Է ԱՄՆ-ում վերջ դնել իր ընտրվելու դեմ ուղղված ցույցերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հորդորել Է վերջ դնել այն ամերիկացիների ցույցերին ու հանրահավաքներին, որոնք անօրինական են համարում իր հաղթանակն ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դա կասեմ հենց տեսախցիկի առջեւ՝ վերջ տվեք դրան»,-նշել Է Թրամփը երկրում շարունակվող հանրահավաքները մեկնաբանելու լրագրողի խնդրանքին ի պատասխան: Նա նաեւ խոստովանել Է, որ ինքը «ցավի զգացում Է ապրում», երբ լսում Է այդօրինակ ցույցերի մասին:
«Մի վախեցեք: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկիրը»,-ասել Է Թրամփը՝ դիմելով ցուցարարներին, որոնք, նրա կարծիքով, վախենում են փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



