Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնեցին Սանկտ-Պետերբուրգ
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-27-ը տեղի կունենա աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը գլխավորում է ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը: Նոյեմբերի 17-ին տեղի կունենան առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



