Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնեցին Սանկտ-Պետերբուրգ
SPORTԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-27-ը տեղի կունենա աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը գլխավորում է ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը: Նոյեմբերի 17-ին տեղի կունենան առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



