Օբաման Հունաստանից կպահանջի նավահանգիստները փակել ՌԴ ՌԾՆ նավերի համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աթենք իր առաջիկա այցի ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից կպահանջի նավահանգիստները փակել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի համար: Այս մասին հայտնում է Militaire.gr-ը:
Օբամային խորհուրդ են տվել Հունաստանին ուղղակիորեն ասել, որ ռուսական նավատորմին աջակցությունը «ամենեւին չի համապատասխանում» ՆԱՏՕ-ի անդամին, քանի դեռ Ղրիմը Ռուսաստանի մասն է մնում, իսկ Մոսկվան շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Ենթադրվում է, որ հույները պետք է հետեւեն Իսպանիայի օրինակին եւ չեղարկեն ռուսական նավատորմի հետագա ուղեւորությունները հունական նավահանգիստներ, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ ԱՄՆ գործող նախագահը Հունաստանին նաեւ կոչ կանի դեկտեմբերին քվեարկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման օգտին եւ կաջակցի Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամկցելու վրա դրված վետոյի չեղարկմանը, ինչին Աթենքը դեմ է:



