Օբաման Հունաստանից կպահանջի նավահանգիստները փակել ՌԴ ՌԾՆ նավերի համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աթենք իր առաջիկա այցի ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից կպահանջի նավահանգիստները փակել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի համար: Այս մասին հայտնում է Militaire.gr-ը:
Օբամային խորհուրդ են տվել Հունաստանին ուղղակիորեն ասել, որ ռուսական նավատորմին աջակցությունը «ամենեւին չի համապատասխանում» ՆԱՏՕ-ի անդամին, քանի դեռ Ղրիմը Ռուսաստանի մասն է մնում, իսկ Մոսկվան շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Ենթադրվում է, որ հույները պետք է հետեւեն Իսպանիայի օրինակին եւ չեղարկեն ռուսական նավատորմի հետագա ուղեւորությունները հունական նավահանգիստներ, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ ԱՄՆ գործող նախագահը Հունաստանին նաեւ կոչ կանի դեկտեմբերին քվեարկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման օգտին եւ կաջակցի Հարավսլավիայի նախկին հանրապետություն Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամկցելու վրա դրված վետոյի չեղարկմանը, ինչին Աթենքը դեմ է:



