Հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը: HaberTurk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում իրեն ուղեկցող լրագրողներին:
«ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ուզում է, որ մենք դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժ հանդուրժել այն, թե մեզ ինչպես են վերաբերվում»,- ասել է նա: Էրդողանի խոսքով՝ «հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի»:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է միգրանտների մասին համաձայնագրով նախատեսված ԵՄ մի շարք պարտավորությունների մասին: Այդ համաձայնագիրն Անկարան համարում է ԵՄ-ի հետ վիզային ազատականացման գործընթացի հետ կապված, որը ներկայումս փակուղու մեջ է երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումների պատճառով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



