Հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը: HaberTurk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում իրեն ուղեկցող լրագրողներին:
«ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ուզում է, որ մենք դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժ հանդուրժել այն, թե մեզ ինչպես են վերաբերվում»,- ասել է նա: Էրդողանի խոսքով՝ «հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի»:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է միգրանտների մասին համաձայնագրով նախատեսված ԵՄ մի շարք պարտավորությունների մասին: Այդ համաձայնագիրն Անկարան համարում է ԵՄ-ի հետ վիզային ազատականացման գործընթացի հետ կապված, որը ներկայումս փակուղու մեջ է երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումների պատճառով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



