Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում Արոնյանի մրցակիցը Միքայել Վիդենկելլերն է Լյուքսեմբուրգից: Մոտ երեք ժամ ձգված պարտիան ավարտվեց 33-րդ քայլին, և Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



