Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում Արոնյանի մրցակիցը Միքայել Վիդենկելլերն է Լյուքսեմբուրգից: Մոտ երեք ժամ ձգված պարտիան ավարտվեց 33-րդ քայլին, և Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



