Երկուշաբթի հնարավոր կլինի տեսնել 70 տարում ամենամեծ լուսինը
ОБЩЕСТВОԵրկիր մոլորակի բնակիչները կկարողանան երկուշաբթի դառնալ արտասովոր երևույթի՝ սուպերլուսնի ականատեսը, որը կդառնա ոչ միայն այս տարվա, այլև վերջին 70 տարվա ամենապայծառը։ Այս մասին հայտնում է NASA-ն։
Ամերիկյան աերոտիեզերական գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին Լուսինը կգտնվի 1948 թվականից ի վեր Երկրից ամենակարճ հեռավորության վրա։ Հաջորդ անգամ նման պայծառ սուպերլուսին հնարավոր կլինի տեսնել միայն 2034 թվականին։
Ինչպես հայտնել է NASA-ի գիտնական Նոյ Պետրոն, սուպերլուսինը տեսնել հնարավոր կլինի արդեն կիրակի։
Սա արդեն երկրորդն է այս տարվա երեք սուպերլուսիններից։ Գիտնականների տվյալներով՝ սուպերլուսին է սպասվում նաև դեկտեմբերի 14-ին։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



