Երկուշաբթի հնարավոր կլինի տեսնել 70 տարում ամենամեծ լուսինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկիր մոլորակի բնակիչները կկարողանան երկուշաբթի դառնալ արտասովոր երևույթի՝ սուպերլուսնի ականատեսը, որը կդառնա ոչ միայն այս տարվա, այլև վերջին 70 տարվա ամենապայծառը։ Այս մասին հայտնում է NASA-ն։
Ամերիկյան աերոտիեզերական գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին Լուսինը կգտնվի 1948 թվականից ի վեր Երկրից ամենակարճ հեռավորության վրա։ Հաջորդ անգամ նման պայծառ սուպերլուսին հնարավոր կլինի տեսնել միայն 2034 թվականին։
Ինչպես հայտնել է NASA-ի գիտնական Նոյ Պետրոն, սուպերլուսինը տեսնել հնարավոր կլինի արդեն կիրակի։
Սա արդեն երկրորդն է այս տարվա երեք սուպերլուսիններից։ Գիտնականների տվյալներով՝ սուպերլուսին է սպասվում նաև դեկտեմբերի 14-ին։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



