Այսօր դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է
ОБЩЕСТВОՆոյեմբերի 12-ին լրանում է թատրոնի եւ կինոյի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի 121-ամյակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դերասանը ծնվել է Նիկոմեդիայում (Իզմիթ): Սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ, ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն: Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915թ. Կ.Պոլսում մասնակցել է հայ դրամատիկ և Արշակ Պենկ լյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թուրքական բանակում` որպես թարգմանիչ:
1918թ. վերադարձել է Կ.Պոլիս և վերստին խաղացել Ա.Պենկլյանի խմբում:
1920-ականներից կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (Հայնրիխ), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Անտոնիո), «Համլետ» (Համլետ), «Վինձորի զվարճասեր կանայք» (Ֆալստաֆ), «Օթելլո» (Օթելլո), «Լիր արքա» (Լիր), Ա.Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն» (Ժադով), Յ.Օ'Նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Բերսենև), Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Պլատոն Կրեչետ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիբարով), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Գևորգ Մարզպետունի), Ռ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Սաֆոնով), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Անհայտ), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով) և այլն: Նրա գլուխգործոցներից է Պաղտասար ախպարի դերակատարումը` Հ.Պարոնյանի «
Եղել է հայկական կինոյի առաջին դերասաններից: Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում` «Նամուս» (1925թ.), «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Պատվի համար» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1958թ.), «Տժվժիկ» (1961թ., վերջին դերը կինոյում) և այլն:Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1941թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1939թ.` Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Հրաչյա Ներսիսյանի անունով Երևանում փողոց է անվանակոչվել:



