Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 12-ին լրանում է թատրոնի եւ կինոյի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի 121-ամյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դերասանը ծնվել է Նիկոմեդիայում (Իզմիթ): Սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ, ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն: Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915թ. Կ.Պոլսում մասնակցել է հայ դրամատիկ և Արշակ Պենկ լյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թուրքական բանակում` որպես թարգմանիչ:

1918թ. վերադարձել է Կ.Պոլիս և վերստին խաղացել Ա.Պենկլյանի խմբում: 1919թ-ից եղել է ռեժիսոր և դերասան Մկրտիչ Ջանանի «Հայ դրամատիկ» թատերախմբի դերասան: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), «Չար ոգի» (Մուրադ) ներկայացումներում: Թատերախմբի հաջորդ ղեկավար Օվի Սևումյանին համարել է իր «առաջին և մեծ ուսուցիչը»: Նրա ղեկավարությամբ պատրաստել է մի քանի դեր` Ալեքսանդր (Յուշկևիչի «Թագավոր»), Բեն Իոխա (Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա») և այլն: 1920թ. Հովհաննես Աբելյանի հետ հանդես է եկել Վ.Շեքսպ իրի «Լիր արքա» ներկայացման մեջ` Էդգարի դերով: 1923թ. տեղափոխվել է Երևան և եղել Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: Թատրոնում դարձել է հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից, արժանացել համաժողովրդական ճանաչման ու սիրո:

1920-ականներից կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (Հայնրիխ), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Անտոնիո), «Համլետ» (Համլետ), «Վինձորի զվարճասեր կանայք» (Ֆալստաֆ), «Օթելլո» (Օթելլո), «Լիր արքա» (Լիր), Ա.Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն» (Ժադով), Յ.Օ'Նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Բերսենև), Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Պլատոն Կրեչետ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիբարով), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Գևորգ Մարզպետունի), Ռ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Սաֆոնով), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Անհայտ), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով) և այլն: Նրա գլուխգործոցներից է Պաղտասար ախպարի դերակատարումը` Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» ներկայացման մեջ, որը բնութագրվել է` «լաց` ծիծաղի միջից»: Վերջին դերակատարումը թատրոնում եղել է Մեք Գրեգորի դերը Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:

Եղել է հայկական կինոյի առաջին դերասաններից: Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում` «Նամուս» (1925թ.), «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Պատվի համար» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1958թ.), «Տժվժիկ» (1961թ., վերջին դերը կինոյում) և այլն:Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1941թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1939թ.` Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Հրաչյա Ներսիսյանի անունով Երևանում փողոց է անվանակոչվել:

 

Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն