Ավետիս Բերբերյանի «Պորշ»–ն ու 800 հազար դոլար փոխառությունները
ЭКОНОМИКАՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը նախորդ տարի 41 միլիոն դրամով «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Այս մասին կարդում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. հայտարարագրում:
Ըստ այդ հայտարարագրի՝ նախագահի օգնականի փոխառությունները կազմում են 387 միլիոն 319 հազար դրամ: Իսկ նրա դրամական միջոցները 2015 թ. տարեսկզբին և տարեվերջին էականորեն տարբերվում են: Եթե տարվա սկզբին Բերբերյանն ունեցել է 234 հազար ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին այդ ամենից ոչինչ չի մնացել: Իսկ նրա հայտարարագրում բացի թանկարժեք ավտոմեքենա գնելու մասին, այլ գույք ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ չկան:
Ավետիս Բերբերյանի եկամուտներն էլ նախորդ տարի կազմել են 73 միլիոն դրամ: Այս հսկայածավալ գումարը գոյացել է աշխատավարձից, շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Հիշեցնենք, որ մինչ նախագահականում աշխատանքի անցնելը Բերբերյանը «Կայմ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



