Ավետիս Բերբերյանի «Պորշ»–ն ու 800 հազար դոլար փոխառությունները
ECONOMICSՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը նախորդ տարի 41 միլիոն դրամով «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Այս մասին կարդում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. հայտարարագրում:
Ըստ այդ հայտարարագրի՝ նախագահի օգնականի փոխառությունները կազմում են 387 միլիոն 319 հազար դրամ: Իսկ նրա դրամական միջոցները 2015 թ. տարեսկզբին և տարեվերջին էականորեն տարբերվում են: Եթե տարվա սկզբին Բերբերյանն ունեցել է 234 հազար ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին այդ ամենից ոչինչ չի մնացել: Իսկ նրա հայտարարագրում բացի թանկարժեք ավտոմեքենա գնելու մասին, այլ գույք ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ չկան:
Ավետիս Բերբերյանի եկամուտներն էլ նախորդ տարի կազմել են 73 միլիոն դրամ: Այս հսկայածավալ գումարը գոյացել է աշխատավարձից, շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Հիշեցնենք, որ մինչ նախագահականում աշխատանքի անցնելը Բերբերյանը «Կայմ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



