Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանն ու Արևմուտքը կձևավորեն Հայաստանի հաջորդ խորհրդարանը, իսկ ՀՀԿ–ն կզրկվի մենաշնորհից

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը
 
– Պարոն Բադալյան, առանց քաղաքական բարեփոխումների հնարավո՞ր են բարեփոխումներ տնտեսական դաշտում:
 
– Այո, սկզբնական շրջանում հնարավոր են: Սակայն, կախված տնտեսական փոփոխությունների անցկացման ժամկետներից և խորքայնությունից, ինքնըստինքյան այդ փոփոխությունները դառնում են հիմք, որպեսզի տեղի ունենան նաև քաղաքական փոփոխություններ:
 
– Իսկ ներդրումների պարագան կապված չէ՞ քաղաքական իրավիճակի հետ: Այն նաև քաղաքական դաշտի խնդիր չէ՞:
 
– Ոչ այդքան: Կարելի է տնտեսական դաշտը գրավիչ դարձնել, և այդ դեպքում ներդրումներն իրենք իրենց կհոսեն: Ներդրումների համար էական չէ, թե ով է իշխում այդ երկրում և ինչպիսի քաղաքականություն է վարում:
 
Իհարկե, լրիվ անտեսել չենք կարող քաղաքական պարագան, ինչ–որ չափով նշանակություն ունի տվյալ խնդիրը: Բնականաբար, տնտեսական դաշտի հավասար հնարավորություն ունեցող երկու երկրներից ներդրողը կնախընտրի այն երկիրը, որն ունի արևմտամետ արտաքին քաղաքականություն, և ոչ այն երկիրը, որի քաղաքականությունը ռուսամետ է: Այո, այսպես է. արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը բավականին նշանակություն ունի: Ավելին` եթե մի երկրում առավել ժաղովրդավարական հարաբերություններ են, ներդրումները կհոսեն այնտեղ:
 
Բայց այս ճշմարտության կողքին չմոռանանք նաև մեկ այլ փաստ. աշխարհում ամենաշատ ներդրումները կատարվում են Չինաստանում, որը քաղաքականապես այդքան էլ ազատ երկիր չէ: Եվ դա այն պատճառով, որ այստեղ տնտեսական դաշտը բավականին գրավիչ է ներդրողի համար: Այնպես որ, ներդրումների հոսքը պայմանավորել միայն քաղաքական համակարգով, այդքան էլ ճիշտ չէ: Ներդրողը գնում է այն երկիրը, որտեղ կան տնտեսական նորմալ պայմաններ և որտեղ դատարանի միջոցով հնարավոր է պաշտպանել սեփական իրավունքները:
 
– Լավ, պատկերացնենք` տնտեսական առումով երկիրը բարելավվեց, մեր կառավարությունը կարողացավ հասնել դրան: Դրանից հետո արդեն վարչապետը կմտնի՞ քաղաքական դաշտ և կզբաղվի՞ քաղաքական բարեփոխումների հարցով:
 
– Վարչապետն արդեն քաղաքական դաշտում է: Հնարավոր չէ լինել վարչապետ և չլինել քաղաքական դաշտում: Որովհետև կառավարությունը քաղաքական մարմին է, և նրա ծրագրերը հաստատվում են խորհրդարանում: Որովհետև նրան պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, որը կրկին քաղաքական ուժ է, որի նախագահն էլ հանրապետության նախագահն է:
 
– Իսկ քաղաքական բարեփոխումների կգնա՞ն, ըստ Ձեզ:
 
– Ինչ–որ չափով` այո: Նայած ինչ ենք հասկանում քաղաքական բարեփոխում ասելով: Անձամբ ես քաղաքական բարեփոխում ասելով նկատի ունեմ կուսակցությունների վերապրոֆիլավորումը դեպի ռուսամետություն: Եվ դա տեղի կունենա:
 
– Իսկ հիմնական` առանցքային հարցի ուղղությա՞մբ. կվերացվի՞ քաղաքական մենաշնորհը:
 
– Ըստ իս, քաղաքական մենաշնորհը որոշ ժամանակ հետո կվերացվի, որովհետև չեմ կարծում, թե Ռուսաստանին ձեռնտու է լինելու, որ Հայաստանում իշխի մեկ կուսակցություն: Ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը այլևս չի ունենա քաղաքական մենաշնորհ: Կլինեն մեկ–երկու ռուսամետ ուժեր: Այսինքն`կլինի ռուսամետ ուժերի դաշինք, որն էլ վարչապետին հնարավորություն կտա նորից իրականացնել իր գործունեությունը:
 
– Իսկ ընտրություննե՞րն ինչպիսին կլինեն, կանցկացվե՞ն ազատ, արդար ընտրություններ: Կգնա՞ն այդ քայլին:
 
– Իհարկե` ոչ: Որովհետև Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ուժեղ, հզոր, տնտեսապես հարուստ հասարակություն: Իսկ եթե դա չկա, ապա ազատ և արդար ընտրություններ ոչ ոք չի անցկացնի:
 
Ուստի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններն էլ, բնականաբար, ազատ և արդար չեն լինի: Քանզի, անկախ ամեն ինչից, և՛ Արևմուտքը, և՛ հատկապես Ռուսաստանը շահագրգռված են, որ ապագա խորհրդարանում լինի ռուսամետ ուժերի գերակայություն: Արևմուտքը շահագրգռված է, որովհետև հասկանում է, որ ինքը չի կարող խորհրդարանում ապահովել արևմտամետ ուժերի գերակայություն և կբավարարվի որոշակի տեսանելի խմբակցության առկայությամբ: Իսկ Ռուսաստանը կձգտի հստակ արդյունքի, այն է` ռուսամետ ուժերը գերակայեն Ազգային ժողովում: Նշանակում է` տեղի կունենան կանխավ պայմանավորված արդյունքով ընտրություններ:
 
Գոհար Սարդարյան
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»