Ճապոնիայում գետնի տակ Է անցել ճանապարհի 30-մետրանոց հատվածը
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար Է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է kyodo-ն:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գրունտի փլուզման պատճառ կարող Էին դառնալ ստորգետնյա շինարարական աշխատանքները: Նշվում Է, որ մերձակա շենքերը եւ քաղաքի՝ ոչ հեռու գտնվող օդանավակայանը հոսանքազրկված են: Ականատեսները պատմում են, որ արտակարգ պատահարի վայրի շրջանում գազի հոտ Է զգացվում: Մերձակա տներից մարդիկ տարահանվել են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



