Ճապոնիայում գետնի տակ Է անցել ճանապարհի 30-մետրանոց հատվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար Է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է kyodo-ն:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գրունտի փլուզման պատճառ կարող Էին դառնալ ստորգետնյա շինարարական աշխատանքները: Նշվում Է, որ մերձակա շենքերը եւ քաղաքի՝ ոչ հեռու գտնվող օդանավակայանը հոսանքազրկված են: Ականատեսները պատմում են, որ արտակարգ պատահարի վայրի շրջանում գազի հոտ Է զգացվում: Մերձակա տներից մարդիկ տարահանվել են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



