Քլինթոնը հաղթանակ Է տարել Դիքսվիլ-Նոթչի քվեարկությունում, որտեղից մեկնարկել են ԱՄՆ-ի ընտրությունները
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է առաջին քվեարկությունը, որն ավանդաբար կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) անցկացվում Է Դիքսվիլ-Նոթչ բնակավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Այսպես, Քլինթոնը չորս ձայն Է ստացել ութից, Թրամփը՝ երկու ձայն: Եվս մեկ ձայն տրվել Է Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին: Վերջին քվեաթերթիկում գրված Է եղել «Միթ Ռոմնի», որը Հանրապետական կուակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր 2012 թվականի ընտրություններում:
Դիքսվիլ-Նոթչի բնակչությունը, 2010 թվական մարդահամարի տվյալներով, կազմում Է 12 մարդ:
Կեսգիշերից հետո քվեարկել են նաեւ Նյու Հեմփշիրի նահանգի Հարթս Լոքեյշն եւ Միլֆիլդ բնակավայրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



