Քլինթոնը հաղթանակ Է տարել Դիքսվիլ-Նոթչի քվեարկությունում, որտեղից մեկնարկել են ԱՄՆ-ի ընտրությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է առաջին քվեարկությունը, որն ավանդաբար կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) անցկացվում Է Դիքսվիլ-Նոթչ բնակավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Այսպես, Քլինթոնը չորս ձայն Է ստացել ութից, Թրամփը՝ երկու ձայն: Եվս մեկ ձայն տրվել Է Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին: Վերջին քվեաթերթիկում գրված Է եղել «Միթ Ռոմնի», որը Հանրապետական կուակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր 2012 թվականի ընտրություններում:
Դիքսվիլ-Նոթչի բնակչությունը, 2010 թվական մարդահամարի տվյալներով, կազմում Է 12 մարդ:
Կեսգիշերից հետո քվեարկել են նաեւ Նյու Հեմփշիրի նահանգի Հարթս Լոքեյշն եւ Միլֆիլդ բնակավայրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



