Բացառիկ գյուղ, որտեղ աղջիկները սեռահասունության շրջանում վերածվում են տղաների (լուսանկարներ)
ЛАЙФԲրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ անդրադարձ է հրապարակել Դոմինիկյան Հանրապետության ամենահեռավոր ու մեկուսացված գյուղերից մեկի` Սալինասի վերաբերյալ:
Աղբյուրը պատմում է, որ գյուղի իգական սեռի բնակիչների մեծ մասը հազվագյուտ գենետիկ մուտացիայի հետևանքով սեռահասունության շրջանում միանգամայն բնական ճանապարհով սեռափոխվում է` ձեռք բերելով տղամարդուն բնորոշ սեռական օրգաններ:
Պարբերականը նկատում է, որ նման սեռափոխման դեպքերն այնքան տարածված են Սալինասում, որ դրանք այլևս աննորմալ չեն համարվում:
Ըստ մասնագետների բացատրության, բացառիկ մուտացիայի պատճառն ի ծնե բացակայող էնզիմն է` դիհիդրոտեստեստերոնը, որը սկսում է սեռահասության շրջանում առատորեն արտադրվել, ինչը վերջիվերջո հանգեցնում է առնանդամի առաջացման:
Ինչ վերաբերում է Սալինասի տարօրինակ բնակիչներին, ապա նրանց մոտ ի ծնե այդ հորմոնը բացակայում է, սակայն սեռահասունության շրջանում այն մեծ քանակով արտադրվում է:
Հետաքրքրական է, որ սեռափոխված երեխաների մեծ մասը պատմել է, որ գիտակցական տարիքից իրենք իրենց աղջիկ չեն համարել ու միշտ տղա լինելու ցանկություն են ունեցել:
Հայտնի է, որ սեռափոխված բնակիչների թիվը Սալինասում գերազանցում է 90-ը:






