Ռուսաստանը մեզնից մարիոնետ-նախագահ չի խնդրել. Ասադ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական կողմը չի ձգտում միջամտել Սիրիայի ներքին գործերին: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը The Sunday Times-ին տված հարցազրույցում:
«Նույնիսկ եթե նրանք իրենց տեսակետն ունեն, ասում են. «Սա ձեր երկիրն է, դուք ավելին գիտեք»: Նրանք երբեք չեն փորձել ներխուժել, քանի որ երբեք մեզնից ոչինչ չեն ուզել: Նրանք մեզնից մարիոնետ-նախագահ չեն խնդրել: Նրանք գիտեին, որ Սիրիան պարտվում է ահաբեկչության դեմ պայքարում, որ այդ ահաբեկչությունը կգերակշռի Եվրոպայում և որ դա, իր հերթին, բացասաբար կազդի Ռուսաստանի վրա և յուրաքանչյուրի վրա աշխարհում»,- ասել է նա:
Ասադը նաև նշել է, որ ռուս զինծառայողները Սիրիայի տարածքում են 60 տարի: Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը հենված է «բարոյականության և միջազգային իրավունքի» վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



