Ռուսաստանը մեզնից մարիոնետ-նախագահ չի խնդրել. Ասադ
INTERNATIONAL NEWSՌուսական կողմը չի ձգտում միջամտել Սիրիայի ներքին գործերին: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը The Sunday Times-ին տված հարցազրույցում:
«Նույնիսկ եթե նրանք իրենց տեսակետն ունեն, ասում են. «Սա ձեր երկիրն է, դուք ավելին գիտեք»: Նրանք երբեք չեն փորձել ներխուժել, քանի որ երբեք մեզնից ոչինչ չեն ուզել: Նրանք մեզնից մարիոնետ-նախագահ չեն խնդրել: Նրանք գիտեին, որ Սիրիան պարտվում է ահաբեկչության դեմ պայքարում, որ այդ ահաբեկչությունը կգերակշռի Եվրոպայում և որ դա, իր հերթին, բացասաբար կազդի Ռուսաստանի վրա և յուրաքանչյուրի վրա աշխարհում»,- ասել է նա:
Ասադը նաև նշել է, որ ռուս զինծառայողները Սիրիայի տարածքում են 60 տարի: Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը հենված է «բարոյականության և միջազգային իրավունքի» վրա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



