Ոստիկանները զենք չեն հայտնաբերել Թրամփի ելույթի ժամանակ ձերբակալված տղամարդու մոտ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Գաղտնի ծառայության և տեղի ոստիկանության աշխատակիցները զենք չեն հայտնաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Նևադա նահանգում ընդհատված ելույթի ժամանակ ձերբակալված կասկածյալի մոտ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները շաբաթ երեկոյան Ռինո քաղաքում կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ մի քանի րոպեով բեմից հեռացրել են Թրամփին: CNN-ի հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունում տեղեկություն էր ստացվել դահլիճում զինված անձի ներկայության մասին: Տղամարդը ձերբակալվել էր:
Գործակալության հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկաններն ազատ են արձակել կասկածյալին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



