Ոստիկանները զենք չեն հայտնաբերել Թրամփի ելույթի ժամանակ ձերբակալված տղամարդու մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Գաղտնի ծառայության և տեղի ոստիկանության աշխատակիցները զենք չեն հայտնաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Նևադա նահանգում ընդհատված ելույթի ժամանակ ձերբակալված կասկածյալի մոտ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները շաբաթ երեկոյան Ռինո քաղաքում կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ մի քանի րոպեով բեմից հեռացրել են Թրամփին: CNN-ի հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունում տեղեկություն էր ստացվել դահլիճում զինված անձի ներկայության մասին: Տղամարդը ձերբակալվել էր:
Գործակալության հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկաններն ազատ են արձակել կասկածյալին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



