Առասպելներ նիհարելու մասին, որոնք օգտագործում եք նաև դուք
ЛАЙФՕփրա Ուինֆրին երեկոյան երբեք չի ուտում, Քլոե Քարդաշյանն իր սննդակարգից կաթնամթերքն ամբողջությամբ հանել է, Քիմ Քարդաշյանը չի օգտագործում ածխաջրեր պարունակող սննդամթերք, իսկ Բեյոնսեն բանջարեղենի մեծ սիրահար է: Աստղերի կողմից առաջարկվող դիետաների բազմաթիվ տարբերակներ կան, բայց երբեք չենք կարող համոզված լինել, թե որն է ավելի ճիշտ գործում, իսկ որը հոլիվուդյան խաբկանք է:
Առասպել 1-ին
Քնելուց առաջ երբեք չուտել: Նիհարելու համար այս հնարքը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Դուք կարող եք երեկոյան ժամը 6-ից հետո ընդհանրապես չուտել, բայց մինչև այդ ժամը կարող եք մեծ քանակությամբ կալորիաներ պարունակող սնունդ ընդունել: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց միայն 2 ժամ առաջ չուտել, իսկ եթե քնելուց անմիջապես առաջ ուտեք, ապա շատ ճարպեր կհավաքեք:
Առասպել 2-րդ

Սննդակարգ կամ ֆիզկուլտուրա: Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար ընդամենը մեկ բան անելը բավարար չէ: Ոչ մի սննդակարգ չի խանգարում ֆիզիկական ակտիվությանը: Օրինակ` մեկ բաժակ կաթի կալորիաները «ծախսելու» համար անհրաժեշտ է մեկ ու կես ժամ տնային գործերով զբաղվել: Ձեզ համար դժվար է միաժամանակ սննդակարգի հետեւել եւ գնալ մարզասրահ:
Առասպել 3-րդ

Նիհարելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել: Այս փաստի հետ դժվար է վիճել: Բայց պետք է հիշել, որ որոշ մրգերում մեծ քանակությամբ կալորիաներ կան (օրինակ` խաղողում կամ բանանի մեջ):
Առասպել 4

Ածխաջրերը գիրացնում են: Գիրանալ կարելի է միայն որոշ տեսակի ածխաջրերից, ինչպիսիք են՝ սպիտակ բրինձը, սպիտակ մակարոնը և քաղցրավենիքը։ Ճիշտ քանակությամբ ածխաջրերի օգտագործումը չի հանգեցնի ավելորդ քաշի առաջացմանը։
Նյութը հրապարակման պատրաստցե Past.am-ը:



