Վիեննայում այրվել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը
МЕЖДУНАРОДНОЕՎիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել Է մարել բռնկումից մեկ ժամ անց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրշեջների խոսքով՝ ներկայում իրադրությունը նորմալացել Է: Հրշեջ ծառայության աշխատակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքում եւ զննում են ձեղնահարկը՝ ստուգելու այրման թաքուն օջախների առկայությունը: Սակայն դեռ վաղ Է խոսել կրակի բռնկման պատճառների մասին, դրանք կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտման գործընթացում, նշում են հակահրշեջային ծառայության աշխատակիցները:
Արտակարգ պատահարի վայրում կրակի դեմ պայքարել Է շուրջ 70 փրկարար եւ 17 հրշեջ մեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



