Վիեննայում այրվել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել Է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել Է մարել բռնկումից մեկ ժամ անց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրշեջների խոսքով՝ ներկայում իրադրությունը նորմալացել Է: Հրշեջ ծառայության աշխատակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքում եւ զննում են ձեղնահարկը՝ ստուգելու այրման թաքուն օջախների առկայությունը: Սակայն դեռ վաղ Է խոսել կրակի բռնկման պատճառների մասին, դրանք կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտման գործընթացում, նշում են հակահրշեջային ծառայության աշխատակիցները:
Արտակարգ պատահարի վայրում կրակի դեմ պայքարել Է շուրջ 70 փրկարար եւ 17 հրշեջ մեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



