Դիարբեքիրի պայթյունից զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան հարյուրը
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձինք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:
Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:
Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



