Դիարբեքիրի պայթյունից զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան հարյուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձինք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:
Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:
Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



