Դիարբեքիրի պայթյունի հետևանքով զոհեր կան
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին որոտացած պայթյունի հետևանքով կան զոհեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Այսօր Դիարբեքիրի Բաղլար շրջանում մեքենայի պայթեցման հետևանքով մեր շատ քաղաքացիներ վիրավորվել են, որոշ քաղաքացիներ և ոստիկաններ զոհվել են»,- հայտարարել է Բոզդաղը` չհստակեցնելով վիրավորների և զոհերի թիվը:
Ավելի վաղ թուրքական «Իհլաս» գործակալությունը հրապարակել էր տեղեկություն մեկ զոհի և 50 վիրավորի մասին:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում որոտացած պայթյունը այս տարվա ընթացքում հինգերորդն էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



