Դիարբեքիրի պայթյունի հետևանքով զոհեր կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին որոտացած պայթյունի հետևանքով կան զոհեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Այսօր Դիարբեքիրի Բաղլար շրջանում մեքենայի պայթեցման հետևանքով մեր շատ քաղաքացիներ վիրավորվել են, որոշ քաղաքացիներ և ոստիկաններ զոհվել են»,- հայտարարել է Բոզդաղը` չհստակեցնելով վիրավորների և զոհերի թիվը:
Ավելի վաղ թուրքական «Իհլաս» գործակալությունը հրապարակել էր տեղեկություն մեկ զոհի և 50 վիրավորի մասին:
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում որոտացած պայթյունը այս տարվա ընթացքում հինգերորդն էր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



