«Հրապարակ». Էկզոտիկա. թութակ սիրող նախարարը թեյի է հրավիրել լրագրողներին
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ուրբաթ է, այս երեկո առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը մեկ ժամ թեյ կխմի լրագրողների հետ: Սա նոր պրակտիկա է հայ իրականության մեջ, թեեւ որոշ լրագրողներ մտավախություններ ունեն՝ հանկարծ թեյի քանակից նախարարի պատասխանները «ջրիկ» չստացվեն:
Ընդհանրապես, առողջապահության նախարարության ղեկավար կազմն էկզոտիկայի սիրահար է՝ նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանն էլ աշխատավայր է գալիս հեծանիվով եւ ուսին բազմած թութակով: Հավանաբար, նա մեզնից շուտ է հայտնաբերել այս լուսանկարը, որից պարզվում է, որ էկզոտիկայի ու հատկապես թութակների սիրահար է նաեւ նախարարը:
Ի դեպ, նախարարի ֆեյսբուքյան էջը դեռ խմբագրված չէ՝ Ալթունյանը շարունակում է մնալ «ԻՆԳՈ-Արմենիայի» գործադիր տնօրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



