«Հրապարակ». Էկզոտիկա. թութակ սիրող նախարարը թեյի է հրավիրել լրագրողներին
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ուրբաթ է, այս երեկո առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը մեկ ժամ թեյ կխմի լրագրողների հետ: Սա նոր պրակտիկա է հայ իրականության մեջ, թեեւ որոշ լրագրողներ մտավախություններ ունեն՝ հանկարծ թեյի քանակից նախարարի պատասխանները «ջրիկ» չստացվեն:
Ընդհանրապես, առողջապահության նախարարության ղեկավար կազմն էկզոտիկայի սիրահար է՝ նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանն էլ աշխատավայր է գալիս հեծանիվով եւ ուսին բազմած թութակով: Հավանաբար, նա մեզնից շուտ է հայտնաբերել այս լուսանկարը, որից պարզվում է, որ էկզոտիկայի ու հատկապես թութակների սիրահար է նաեւ նախարարը:
Ի դեպ, նախարարի ֆեյսբուքյան էջը դեռ խմբագրված չէ՝ Ալթունյանը շարունակում է մնալ «ԻՆԳՈ-Արմենիայի» գործադիր տնօրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



