Մարմնամարզություն գրասենյակային աշխատողների համար
ЛАЙФՍպորտն անհրաժեշտ է բոլորին: Բայց ինչպե՞ս ժամանակ գտնել մարզվելու համար, եթե աշխատավայրում չափազանց զբաղված եք: Փորձեք թեթև մարմնամարզություն անել հենց աշխատելիս: Past.am-ը առաջարկում է ֆիզիկական ակտիվության երկու տարբերակ, որոնք կօգնեն ծախսել կալորիաները հենց աշխատավայրում:
Տարբերակ 1
Աշխատում ենք ակտիվ

- Նույնիսկ նստած աշխատելիս հնարավոր է ավելի շատ շարժվելու միջոց գտնել: Առաջարկում ենք դրանցից մի քանիսը:
- Աշխատասեղանից փաստաթղթերն ու այլ իրերը հաճախ պահեք պահարանում, որը հեռու է ձեզնից:

- Ձեր աշխատասենյակից մյուս աշխատասենյակ զանգելու փոխարեն գնացեք այնտեղ:
- Եթե գործընկերներից մեկի ծննդյան օրն է, նրա հետ գնումների գնացեք և օգնեք սեղանը հարդարել:
- Աշխատասենյակում ծաղիկները ջրելու պարտականությունը ձեզ վրա վերցրեք:
Տարբերակ 2
Առանց սեղանից հեռանալու

Աշխատասեղանի մոտ նստած կարելի է մի քանի վարժություն կատարել: Դրանք և՛ կալորիաներն են այրում, և՛ լավացնում են արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, մկանների վիճակը: Փորձեք մի քանի պարզ վարժություն:

- Միմյանց միացրեք ոտքերը, հատկապես ծնկները: Ոտքերն ուժեղ սեղմեք հատակին՝ զգալով ոտքերի լարվածությունը: Մարզում ենք ոտքերի մկանները:
- Միացրեք ծնկները, ոտքերը խաչաձևեք, ծնկներն այնքան էլ միմյանցից չհեռացնելով՝ ազդրերը տարբեր կողմեր ձգեք: Մարզում ենք նստամկանները:

- Ձեռքերը ծալեք, արմունկները կողքերին դրած, ձեռքի ափերը դրեք համակարգչի ստեղնաշարին կամ սեղանին և արմունկներով ուժեղ սեղմեք: Մարզում ենք մեջքի և կրծքավանդակի մկանները:
- Ոտքերով ամուր հենվեք հատակին, լարեք որովայնի և նստատեղի մկանները:

Այս վարժությունները կատարելիս մի՛ մոռացեք պահպանել այս մի քանի կանոնը:
- Յուրաքանչյուր վարժությունը մի քանի անգամ կատարեք և լարված վիճակը պահեք 10-30 վայրկյան:
- Մի՛ մոռացեք, որ աջ և ձախ կողմերը պետք է հավասարապես լարվեն:
- Մի՛ պահեք շնչառությունը:
- Այս ամենի հետ մեկտեղ մի՛ մոռացեք ուղիղ նստելու մասին, իրանը պետք է ուղիղ պահել:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



