Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միշել Աունին՝ Լիբանանի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը իրականացնելու ուժ ու կորով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



