Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միշել Աունին՝ Լիբանանի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը իրականացնելու ուժ ու կորով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



