Ռենցին խոստացել է վերականգնել Իտալիայի՝ երկրաշարժից տուժած քաղաքները
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել Է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական Է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել Է:
Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, Էպիկենտրոնը գտնվում Էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



